CNN. ՌԴ-ն փորձել է ռասայական ատելություն սերմանել ԱՄՆ-ում Pokemon Go-ի միջոցով

CNN. ՌԴ-ն փորձել է ռասայական ատելություն սերմանել ԱՄՆ-ում Pokemon Go-ի միջոցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքական կյանքին միջամտելու Մոսկվայի փորձերը չեն սահմանափակվել Twitter-ով և Facebook-ով, հայտնում է CNN հեռուստաալիքը: Ռասայական ատելություն սերմանելու և լարվածություն առաջացնելու նպատակով օգտագործվել է Pokemon Go խաղը:

Հեռուստաալիքը համարում է, որ «Մի կրակեք մեր վրա» քարոզարշավին (անվանումը կարող է կապված լինել «Բարձրացրեք ձեռքերը, որ ձեր վրա չկրակեն» կարգախոսի հետ, որը տարածում ստացավ ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Մայք Բրաունի սպանությունից հետո) կարող է առնչություն ունենալ «Կրեմլի հետ կապված թրոլերի ֆաբրիկան»:

Քարոզարշավի կազմակերպիչները խորհուրդ էին տալիս Pokemon Go խաղի մասնակիցներին պոկեմոններին որոնել ոստիկանության լիազորությունների գերազանցման վայրերում: Ընդ որում օգտագործվել են զոհերի անունները: Այն, որ դա արվում էր աֆրոամերիկացու սպանության հետ կապված կարգախոսով, կարող էր ռասայական լարվածություն առաջացնել, հայտնում է «Կոմերսանտը» CNN-ի վրա հղումով:

Ավելի վաղ մի քանի կոնգրեսական ֆեյսբուքից մանրամասն տեղեկատվություն էր պահանջել «ՌԴ կողմից ֆինանսավորված գովազդի համար», որը տեղադրվել էր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ: Սեպտեմբերի սկզբին ֆեյսբուքի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքս Ստամոսը հայտնել էր, որ ՌԴ հետ կապված աքաունթները 2 տարի շարունակ քաղաքական բնույթի գովազդ են գնել սոցցանցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---