Հրապարակվել է Երեւանի օդանավակայանում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների ցուցակը

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել 16 ուղեւորների անունները, որոնք վերքեր եւ վնասվածքներ են ստացել Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում: Նրանք են` Հակոբով Վոլոդիմերը, Մամյան Անդրանիկը, Թեւանյան Սասունը, Երեմյան Սուրենը, Երեմյան Եփրակսիան, Խաչատուրյան Լիաննան, Իրիցյան Ստեփանը, Մարգարյան Արան, Ավագյան Աշոտը, Բադալյան Դիանան, Հովհաննիսյան Էդվարդը, Հովհաննիսյան Ռիման, Բաբյան Էրիկը, Վարդապետյան Սպարտակը, Մանուկյան Սանասարը, Կիրակոսյան Ալբերտը: Եվս երկու ուղեւորների եւ անձնակազմի երեք անդամների անունները դեռեւս չեն հաղորդվում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ այսօր 4:15-ին Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության Բ2-1834 չվերթը կատարող ինքնաթիռը վայր է ընկեր թռիչքից անմիջապես հետո, շրջվել է թեւի վրա, բռնկվել է եւ կիսվել է երկու մասի: Վթարը տեղի է ունեցել 4:15-ին: Բոլոր 18 ուղեւորներն ու անձնակազմի 3 անդամները ողջ են: 11 տուժածները հասցվել են հիվանդանոց, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---