Weforum. Ինչն է խանգարում հայկական բիզնեսին՝ ըստ գործարարների

Weforum. Ինչն է խանգարում հայկական բիզնեսին՝ ըստ գործարարների

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է Հայաստանի համաշխարհային մրցունակության ինդեքսը 2017-2018 թվականների համար:

Ֆորումը` գործարարների միջև հարցումներ անցկացնելու միջոցով, առանձնացրել է այն հիմնական գործոնները, որոնք խանգարում են երկրում բիզնեսի զարգացմանը։ Ամենամեծ խոչընդոտը տեղի շուկայում գործող տնտեսվարողների համար, ըստ զեկույցի, ֆինանսական հասանելիությունն է։ Դրան են հաջորդում հարկային դրույքաչափերը և վարչարարությունը ու միայն չորրորդ տեղում կոռուպցիան է։ Խանգարող հանգամանքների թվում են նաև անարդյունավետ բյուրոկրատիան, արտարժութային կարգավորումը, ոչ բավարար կրթված աշխատուժը, ենթակառուցվածքների անբավարար վիճակը, նորարարությունները կիրառելու անբավարար կարողությունը։

Գործարար միջավայրն, ըստ հարցման, գոհ է անվտանգությունից՝ քրեական միջավայրի տեսանկյունից։ Բիզնեսը նվազագույն է գնահատում առողջապահության հետ կապված ռիսկերն, ինչպես նաև հեղաշրջումների ու քաղաքական անկայունության հետ կապված ռիսկերը։ Հարցման համաձայն, նվազագույն են նաև աշխատանքային օրենդրության ու աշխատանքային էթիկայի ռիսկերը բիզնեսի համար։

Համաշխարհային մրցունակության ինդեքսը ներառում է մի շարք ցուցիչներ, որոնք չափվում են 1-7 միավորով, որտեղ 1 վատագույն ցուցանիշն է, իսկ 7 լավագույնը: Հայաստանն ընդհանուր վարկանիշում 79-րդ հորիզոնականում է, ցուցիչները հետևյալն են. Պետական հաստատությունների աշխատանք՝ 4.1, ենթակառուցվածքներ՝ 3.9, մակրոտնտեսական միջավայր՝ 4.1, առողջապահություն և տարրական կրթություն՝ 6.0, բարձրագույն կրթություն և վերապատրաստում՝ 4.4, ապրանքների շուկայի արդյունավետություն՝ 4.7, աշխատանքային շուկայի արդյունավետությունը՝ 4.4, ֆինանսական շուկայի զարգացում՝ 3.9, տեխնոլոգիական պատրաստվածություն՝ 4.1, շուկայի չափը՝ 2.8, բիզնեսի մշակում՝ 4.0, նորարարություն՝ 3.3:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---