// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լևանդովսկի. «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է

Լևանդովսկի. «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է

PanARMENIAN.Net - «Բավարիայի» հաջողությունն ինձ համար «Ոսկե գնդակից» կարևոր է: Այսպիսի հայտարարություն է արել հայտնի լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:

«Չեմ հասկանում՝ ինչու են որոշ ֆուտբոլիստներ զբաղեցնում 50-րդ, 25-րդ կամ 5-րդ տեղը: Չէ որ կարևոր են միայն առաջին 3-ը: Ուստի անցյալ տարի ես մի փոքր շփոթված էի: Երբ խաղում ես «Բավարիայի» կազմում, հասնում ես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին, բազում գոլերի հեղինակ ես դառնում Բունդեսլիգայում և 2-րդն ես դառնում Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մրցավազքում: Չգիտեմ, թե որ տեղում ես պետք է լինեի, բայց այս ամենը զավեշտալի է»,-ասել է նա:

2016-ին Լևանդովսկին 16-րդ տեղը զբաղեցրեց «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում:

Ֆուտբոլիստը հավելել է, որ իր համար «Ոսկե գնդակից» կարևոր չէ, «Բավարիայի» հաջողությունը շատ ավելի կարևոր է, հատկապես Չեմպիոնների լիգայում: «Եթե մենք հասնենք եզրափակիչ ու հաղթենք Բունդեսլիգայում, կքննարկենք դա», –ասել է Լևանդովսկին, հայտնում է evrosport-ը ESPN-ի վրա հղումով:

 Ուշագրավ
28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին:
Վարկանիշը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը
Շախմատիստը 7-րդ տուրում հաղթել է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին: