ԶԼՄ-ներ. Սիրիական Ռաքքան ազատագրված է

ԶԼՄ-ներ. Սիրիական Ռաքքան ազատագրված է

PanARMENIAN.Net - Սիրիական Ռաքքան, որը համարվում էր ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) գլխավոր հենակետը, ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից:

Քաղաքում մնացած ահաբեկիչները որոշել են հանձնվել «Սիրիական ժողովրդավական ուժերի» մարտիկներին, հայտնում է Lenta.ru-ն Al Arabiya հեռուստաալիքի վրա հղումով:

Վճռորոշ գրոհի մեկնարկի մասին «Սիրիական ժողովրդավական ուժերը» հայտարարել էին հոկտեմբերի 8-ին: Կազմակերպության ղեկավարությունը պնդումէր, որ իսլամիստները պատանդ են վերցրել քաղաքացիական անձանց և նրանց որպես պատանդ են օգտագործում: Գրոհը նաև դժվար էր դիպուկահարների պատճառով, որոնք թիրախավորված կրակ էին բացել թաքստոցներից:

Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ «Սիրիական ժողովրդավական ուժերի» մարտիկներն ազատագրել են Ռաքքայի պատմական կենտրոնը: Քաղաքի գրոհը սկսվել է հունիսին: Քաղաքի ազատագրումը համարվում էր ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի գլխավոր նպատակներից մեկը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---