Գրքի գիշեր. 30% զեղչ «Բուկինիստում», գրքերի փոխանակում, թեյախմություն և առցանց գրքախաղ

Գրքի գիշեր. 30% զեղչ «Բուկինիստում», գրքերի փոխանակում, թեյախմություն և առցանց գրքախաղ

PanARMENIAN.Net - «Բուկինիստ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում կազմակերպել է «Գրքի գիշեր 2017» տոնահանդեսը:

Գրքի գիշերը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-24:00 «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում, իսկ կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի արդեն առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով:

Քաղաքամայր Երևանի ամենատարեց գրախանութը 85 տարեկան է և պատրաստել է նվեր ընթերցասերների համար. Գրքի գիշերը «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ հարակից Մ.Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, հեղինակային երգերի համերգ և այլ ականկնկալներ, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Ծրագիր.

«Բուկինիստ» գրախանութ, Մաշտոցի 20

18:00 – 24:00 30% զեղչ մինչև կեսգիշեր «Բուկինիստ» գրախանութում

BookFace անվճար լուսանկարահանում գրքերով գրախանութի բուկինիստական բաժնում

Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝

18:00 Բացման հանդիսավոր արարողություն

18:00 - 20:00 Գիրք՝ հեղինակային ինքնագրով, հանդիպում գրողների հետ

18:30 – 19:30 Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում

20:00 - 22:00 Հեղինակային երգերի համերգ

22:00 – 24:00 Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի դիտում

18:00 – 24:00.

Արի գրքախառնվենք. ֆլեշմոբ՝ գրքերի փոխանակում պուրակում

Գուշակիր գիրքը. ընտրում ենք գիրքը հուշում-մակագրությամբ՝ չդատելով շապիկով

Երևանի մասին գրքերի ցուցահանդես

Գրքախաղեր, ինտելեկտուալ, զարգացնող խաղեր

Գրքոտ ակվագրիմ. գաղտնի նկարչություն ձեռքի վրա համարձակ ընթերցողների համար Ֆոտոտաղավարներ

Խելահեղ թեյախմություն

00:00-06:00՝

Գրքոտ անքնություն. 30% զեղչ և գրքերի անվճար առաքում www.books.am օնլայն գրախանութում

Օնլայն գրքախաղ ֆեյսբուքյան պաշտոնական էջում

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---