Շարապովան հաղթել է Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում

Շարապովան հաղթել է Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հեշտությամբ հաղթել է չինացի Պեն Շուային Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում 6:3, 6:1 հաշվով:

Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե: Շարապովան 5 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել և օգտագործել 8 բրեյք-փոյնթից 4-ը, գրում է championat.com-ը:

Մրցաշարում հաղթելու դեպքում սա Շարապովայի համար առաջին տիտղոսը կլինի Հռոմ-2015-ից հետո: Եզրափակչում նա կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ: Նախկինում նրանք չեն հանդիպել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---