Դիլիջանում հրկիզել են անտառը հսկող պահակների ուղեփակոցը

Դիլիջանում հրկիզել են անտառը հսկող պահակների ուղեփակոցը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի երեկոյան հրկիզվել է Դիլիջան ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նա հավելել է. «Բողոքում են, ուզում են անտառը կտրել, իրենց կարծիքով անտառն իրենց սեփականն է, ինչ ուզեն կանեն»։

Տուժողներ չկան:

Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության, հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---