«Ռեալը» հետաքրքրվում է Դելե Ալլիով

«Ռեալը» հետաքրքրվում է Դելե Ալլիով

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հետաքրքրվում է «Տոտենհեմ Հեթսփուրի» կիսապաշտպան Դելե Ալլիով:

Անգլիական ակումբի ղեկավարությունն իր հերթին ջանում է, որ ֆուտբոլիստը երկարացնի պայմանագիրը: Վերջինս, ինչպես հայտնում է աղբյուրը, ցանկանում է լինել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այս պահի դրությամբ նա ստանում է շաբաթական մոտ 50.000 եվրո և հավակնում է շատ ավելի մեծ աշխատավարձի: Հիմա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը հարձակվող Հարրի Քեյնն է, որը շաբաթական 100.000 եվրո է վաստակում: Ինքը Ալլին վստահ է, որ որոշ եվրոպական ակումբներ կարող են իրեն շաբաթական մոտ 200.000 եվրո առաջարկել, գրում է championat.com-ը Daily Mail-ի վրա հղումով:

Դելե Ալլիի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2022 ամառը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---