Երեւանը մեծ նշանակություն է տալիս հայ-բրիտանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Ողջունելով դեսպանին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակի մասին, փոխնախարար Բայբուրդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործընթացը եւ նպատակադրված է Մեծ Բրիտանիայի հետ առավել ամրապնդել եւ խորացնել երկկողմ հարաբերությունները: Զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Բրիտանիայի ակտիվ գործակցության կապակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, դարձնելու դրանք առավել բովանդակային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---