Վարդան Գրեգորյանը՝ Forbes-ին. Կրթությունը հեռանկար է տալիս16 հոկտեմբերի 2017 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Մարդը հեռանկար պետք է ունենա, ամենակարևոր բաներից մեկը, ինչ կարող է տալ կրթությունը, դա հեռանկարն է: Այս բառերը պատկանում են հայտնի ամերիկահայ բարերար, Նյու Յորքի բարեգործական «Քարնեգի կորպորացիայի» նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին, որի մասին մեծ հոդված է հրապարակել Forbes Life-ը: Ամսագիրը ներկայացրել է նրա կենսագրությունն ու անցած ուղին, ինչպես նաև զրուցել է բարերարի հետ: Ըստ Գրեգորյանի, մասնագիտացման այս դարաշրջանում, երբ ուսանողները հաճախ զուտ մասնագիտական գիտելիքներ են ստանում, հարկավոր է կրթություն, որը կնախապատրաստի կյանքին, ոչ թե աշխատանքին: Գրեգորյանը հորդորում է՝ բուհ ընտրելիս չառաջնորդվել միայն բրենդով: «Հաշվի առեք, թե ովքեր են դասախոսներն ու շրջանավարտները: Ո՞վ է Ռոստովի համալսարանից, ով Պետերբուրգի, ով Մոսկվայի: Կա՞ն արդյոք նրանց թվում ականավոր գործիչներ, ո՞վ է եղել նրանց գիտական ղեկավարը: Առաջնորդվեք անձերով, ոչ թե բրենդերով»,- ասել է նա: Նա հորդորում է նաև հետաքրքրասեր լինել: Հետաքրքրասիրությունն է բացահայտումներ ծնում, իսկ բացահայտումները՝ տեխնոլոգիական հեղափոխություններ: «Եթե չունեք բավարար որակավորում, մի վախեցեք բարձրաձայնել դա: Կարդացեք մարդկանց կենսագրությունները: Կարդացեք գործատուի կենսագրությունը՝ ի՞նչ մարդ է, ո՞վ է աշխատել այդ պաշտոնում ձեզանից առաջ, ուր է հիմա»: «Եսվ մեկ խորհուրդ, որ բոլորին եմ տալիս՝ փակվեք սենյակում, գրեք թղթի վրա ինչ եք ուզում դառնալ, իսկ ներքևում՝ ձեր ուժեղ և թույլ կողմերը: Մեկ ամսից կրկին փորձեք: Կարդացեք, թե ինչ եք գրում և շատ ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեք: Մարդը պետք է տեսնի իր իրական դեմքը, ոչ թե սոցիալական դերը»,-ասել է Գրեգորյանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |