Սմարթֆոններ արտադրող ընկերությունը խոստովանել է, որ հետևում է օգտատերերին

Սմարթֆոններ արտադրող ընկերությունը խոստովանել է, որ հետևում է օգտատերերին

PanARMENIAN.Net - Oxygen օպերացիոն համակարգով OnePlus սմարթֆոններ արտադրող ընկերությունը հավաքագրել է օգտատերերի անձնական տվյալներն, առանց նրանց գիտության: Այժմ ղեկավարությունը ներողություն է խնդրել:

OnePlus ընկերությունը, որը համանուն սմարթֆոններ է թողարկում, խոստովանել է, որ իր արտադրանքի օգտատերերի մասին տվյալների մի ամբողջ համակարգ է հավաքում, այն է՝ շփումների ցանկը, MAC-հասցեները, Wi-Fi-ի տվյալները, IMEI համարները և այլն:

Ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ համացանցում տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Սակայն, պարզաբանել են, որ տվյալները հավաքագրվել են սպասարկման որակը բարելավելու և օգտատերերի պահանջներին հետևելու նպատակով: Ընդ որում, չկա տեղեկատվության անցանկալի փոխանցումն աջատելու ծրագրային հնարավորություն: Ընկերությունը խոստացել է առաջիկայում թարմացում թողարկել իր սմարթֆոնների համար, որը թույլ կտա ամբողջովին անջատել անձնական տվյալների հավաքագրումը, հայտնում է news.vse42.ru-ն AKKet-ի վրա հղումով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---