Մոուրինյո. Պոգբան տաղանդավոր է, նա կարող է ֆուտբոլի պատմության մեջ մտնել

Մոուրինյո. Պոգբան տաղանդավոր է, նա կարող է ֆուտբոլի պատմության մեջ մտնել

PanARMENIAN.Net - Պոգբան տաղանդավոր է, նա կարող է ֆուտբոլի պատմության մեջ մտնել: Այսպիսի կարծիք է հայտնել Փոլ Պոգբայի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով նրա խաղի մասին:

«Պոգբան տաղանդ ունի, ֆուտբոլի պատմության մեջ կարող է մտնել: Մենք գտանք բալանսը դաշտի կենտրոնում, ինչը թույլ է տալիս մեզ տարբեր կերպ լցնել տարածությունը: Ճիշտ է, երբ Պոգբան Մատյուիդիի հետ է խաղում, դժբախտ է»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է eurosport-ը Le10Sport-ի վրա հղումով:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում է խաղում 2016-ի ամռանից: 2017/18 խաղաշրջանում նա 2 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցում կատարել 6 խաղում: «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է ԱՊԼ-ում՝՝ 2 միավոր զիջելով «Սիթիի» հարևաններին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---