ԻՊ-ն ահաբեկչություն էր ծրագրել Կիրկորովի Մախաչկալայի համերգին

ԻՊ-ն ահաբեկչություն էր ծրագրել Կիրկորովի Մախաչկալայի համերգին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Մախաչկալայի օղակի գրոհայինները մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել հուլիսի 6-ին Մախաչկալայում կայացած Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ:

Հոկտեմբերի 14-ին ձերբակալված Մախաչկալայի օղակի մասնակիցները մտադիր էին գրոհ կազմակերպել 3 ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ: Այդ մասին ՌԲԿ-ին է ասել ԱԴԾ աղբյուրը և հաստատել է քննությանը ծանոթ անձը:

Ահաբեկչության փորձը ձախողվել է, պատճառները հայտնի չեն:

ԻՊ օղակի անդամներ Խալդուզովը, Կազուևն ու Իբրահիմովը ձերբակալվել էին հոկտեմբերի 14-ին Մոսկվայում և Մախաչկալայում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 4 մարդ, բոլորը Դաղստանից են: Խալդուզովը համարվում էր ամենափորձառուն և կապ էր պահպանում Telegram-ի միջոցով ԻՊ գրոհայինների հետ: Բոլոր ձերբակալվածներն աշխատում էին Մախաչկալայում շինարարության վրա, իսկ 2017-ի հուլիսին երդում են տվել ԻՊ առաջնորդին համացանցով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---