Բաքուն, Թբիլիսին և Անկարան պայմանավորվել են ռազմական գործակցության մասին

Բաքուն, Թբիլիսին և Անկարան պայմանավորվել են ռազմական գործակցության մասին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Զաքիր Հասանովը, Վլադիմիր Չիչիբայան և Հուլուսի Ակարան պայմանավորվել են ռազմական գործակցության մասին, հայտնում է Haqqin.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման և համատեղ պաշտպանության հարցեր:

Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայում և աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները:

Հանդիպման ավարտին գործակցության մասին համատեղ արձանագրություն է ստորագրվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---