Ընդդիմադիր կուսակցություն. Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա

Ընդդիմադիր կուսակցություն. Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Դասական ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է երկրի իշխանություններին ընդդիմադիրներին հետապնդելու համար:

Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, այդ թվում 20 լրագրող և բլոգեր: Ըստ քաղբանտարկյալների քանակի Ադրբեջանն առաջատարներից է Եվրոպայում:

Հայտարարության մեջ ասվում է, որ ակտիվիստների հանդեպ ճնշումները շարունակվում են նաև բանտերում, որտեղ նրանց մեկուսարանում են պահում, խստացնում են պայմանները, կտտանքների ենթարկում, գրում է contact.az-ը:

Կուսակցությունը դատապարտում է նաև Եվրոպայի խորհրդի դեմ քարոզարշավը՝ համարելով, որ կաշառակերության և մարդու իրավունքների խախտման պատճառով իշխանությունները մեկուսացման են տանում երկիրը: Հայտարարության մեջ ասվում է, որ ճնշումը Թուրան լրատվական գործակալության վրա վկայում է, որ մտադրված է ամբողջության ոչնչացնել ազատ մամուլն, արգելել արտահայտվելու ազատությունը:

Կուսակցությունը պահանջել է առանց որևէ նախապայմանի ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց:

Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---