Վրաստանը՝ 1 շնչին ՀՆԱ-ով Հարավային Կովկասի առաջատար

Վրաստանը՝ 1 շնչին ՀՆԱ-ով Հարավային Կովկասի առաջատար

PanARMENIAN.Net - Վրաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2017-ին կկազմի $4120: Այս մասին է ասվում Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբերյան զեկույցում։

Հայաստանում ցուցանիշը կկազմի $3670, Ադրբեջանում՝ $4100։

Գնողունակության համաչափությամբ հաշվարկված 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով, սակայն, առաջատարն Ադրբեջանն է՝ $17.430:

Վրաստանը երկրորդ տեղում է՝ $10.640, Հայաստանը կրկին երրորդն է՝ $9100 ցուցանիշով։

Հիմնադրամն 2017-ին կանխատեսում է 3,5% աճ ՀՀ-ում, 4% աճ Վրաստանում, 1% անկում Ադրբեջանում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---