Վոլգոգրադի հայերը հաղթել են ազգային փոքրամասնությունների փառատոնում

Վոլգոգրադի հայերը հաղթել են ազգային փոքրամասնությունների փառատոնում

PanARMENIAN.Net - Վոլգոգրադում անցկացվող «Վոլգոգրադը բարեկամության քաղաք» ամենամյա մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել հայկական համայնքի թիմը:

Ամենամյա փառատոնն անցել է «Ոգու ամրությունը ժողովրդների միասնության մեջ է» կարգախոսով: Լավագույնի կոչման համար 15 թիմ էր պայքարում, որոնք ներկայացնում էին քաղաքի տարբեր ազգություններին, հայտնում է Rusarminfo-ն:

Երկրորդ տեղում էին կալմիկների միավորման մարզիկները, իսկ երրորդ տեղը գրավեց դաղստանցիների թիմը:

Վոլգոգրադի Սբ Գևորգ եկեղեցու քահանա Մաղաքիա Օհանյանի խոսքով, այժմ ՌԴ Վոլգոգրադի մարզում մոտ 40.000 հայ է ապրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---