Անչելոտտին ուզում է գլխավորել «Յուվենտուսը»

Անչելոտտին ուզում է գլխավորել «Յուվենտուսը»

PanARMENIAN.Net - «Բավարիայում» պաշտոնանկությունից հետո ակտիվ խոսակցություններ էին գնում, որ Կառլո Անչելոտտին կգլխավորի «Միլանը», սակայն 58-ամյա մասնագետը չի ցանկանում վերադառնալ, թեև լավագույն հաջողության հասել է հենց «Միլանը» ղեկավարելիս:

Անչելոտտին սպասում է 2017/18 խաղաշրջանի ավարտին՝ հուսալով, որ կգլխավորի «Յուվենտուսը»: Կառլոն կարծում է, որ աշխատանքը Տուրինում թույլ կտա իրեն ձերբազատվել հավերժ երկրորդը լիենլուց, գրում է evrosport-ը Itasportpress-ի վրա հղումով:

«Յուվենտուսի» գործող մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, հավանաբար, կհեռանա պաշտոնից 2018-ի ամռանը, եթե թիմը չհաղթի Չեմպիոննեի լիգայում: Անչելոտտին աշխատել է «Յուվենտուսի» հետ 1999-2001-ին, սակայն ոչ մի տիտղոս չի նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---