Լևոն Հայրապետյանը մահացել է

Լևոն Հայրապետյանը մահացել է

PanARMENIAN.Net - Վախճանվել է ձեռներեց և հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը: Այդ տեղեկությունը հաստատել են նրա հարազատները:Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև «Շանթ» հեռուստատեսության Մոսկվայի թղթակից Վահե Ավանեսյանը: Հայրապետյանի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին:

Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 67 տարեկանում:

2016-ի հունիսին Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով:

Հաշվի առնելով Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորել էին «մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը և ազատ արձակել նրան»:

Հայրապետյանը համարվում է ամենախոշոր ներդրողներից մեկը Լեռնային Ղարաբաղում։ Նա մի շարք խոշոր բարեգործական նախագծեր է իրականացրել, որոնք ուղղված էին Արցախի սոցիալական և տնտեսական զարգացմանը:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման գործով ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացրեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մորից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվակով 700 հազար դոլար շորթելու մեջ:

Ընթերցեք նաև.«Կալանված ազատություն». Մոսկվայում Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել (վիդեո)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---