«Մանչեսթեր Յունայթեդը» 31 մլն ֆունտ է տնտեսել Ռունիի անցումից «Էվերթոն»

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 մլն ֆունտ է տնտեսել Ռունիի անցումից «Էվերթոն»

PanARMENIAN.Net - 2017-ի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» 31 մլն ֆունտ (գրեթե € 35 մլն) է տնտեսել հարձակվող Ուեյն Ռունիի անցումից «Էվերթոն»՝ 10 մլն ֆունտ (մոտ € 11,3 մլն) վճարելով ֆուտբոլիստին: Ինչպես հայտնում է The Sun-ը, մանկունիացիները ստիպված կլինեին 31 մլն ֆունտ ծախսել Ռունիի վրա, եթե նա ևս 2 տարի մնար ակումբում ըստ պայմանագրի:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆինանսական հաշվետվությունը Collins Sarri Statham ներդրումային ընկերությանը ցույց տվեց, որ Ռունիի հեռանալը շահավետ է եղել տնտեսական առումով, գրում է championat.com-ը:

Ռունին 253 գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 559 հանդիպման մասնակցելով՝ գերազանցելով նախկինում սըր Բոբբի Չարլթոնին պատկանող ռեկորդը 249 գոլով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---