Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում. Նրան կհուղարկավորեն Մոսկվայում

Լևոն Հայրապետյանը մահացել է գաղութում. Նրան կհուղարկավորեն Մոսկվայում

PanARMENIAN.Net - Հայտնի գործարար և մեծ բարերար Լևոն Հայրապետյանը մահացել է Մորդովիայում գտնվող գաղութում: Նրա դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանն ասել է, որ հայրը գաղութում մի քանի անգամ սրտի կաթված է տարել, հոկտեմբերի լույս 18-ի գիշերը նրա վիճակը վատթարացել է և նա վախճանվել է:

Հոկտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, որը քննելու էր Հայրապետյանի փաստաբանների բողոքարկման դիմումը, գրում է Kavkaz-uzel:

Բարերարի դուստրը հայտնել է նաև, որ նա կհուղարկավորվի Մոսկվայում, ծնողների կողքին, իր կամքին համաձայն:

Մորդովիայի դատարանը բազմիցս է մերժել առողջական վիճակով Լևոն Հայրապետյանին վաղաժամ ազատելու դիմումները: 2016-ին Հայրապետյանը դատապարտվեց խարդախության և դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 դոլար շորթելու մեղադրանքով՝ չնայած նրա մեղքի ուղիղ ապացույցների բացակայությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---