Forbes. Պետրոսյանների ընտանիքը՝ խավիարի խոշորագույն մատակարարն ԱՄՆ

Forbes. Պետրոսյանների ընտանիքը՝ խավիարի խոշորագույն մատակարարն ԱՄՆ

PanARMENIAN.Net - Պետրոսյանների հայկական ընտանիքն այսօրվա դրությամբ խավիարի ամենահայտնի մատակարարն է ԱՄՆ: Այդ մասին ասվում է Forbes Russia ամսագրի հոդվածում:

Ընտանիքը փախել է Ռուսաստանից հոկտեմբերյան հեղափոխությունից հետո և խավիարային բիզնես է հիմնել Փարիզում դեռևս 1920-ական թվականներին: Զարգացնելով բիզնեսը՝ Պետրոսյաններն այժմ աշխարհում խավիարի, ֆուագրայի և ապխտած սաղմոնի ամենահայտնի արտադրողներն են աշխարհում:

Նրանց ամենամյա եկամուտը հասնում է 50 մլն դոլարի:

Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան շուկա Պետրոսյանները դուրս են եկել 1980-ին և այժմ հանդիսանում են խավիարի խոշորագույն առաքողներն ԱՄՆ: Դրան նպաստել է նաև իրանական խավիարի ԱՄՆ ներմուծման էմբարգոն 1979թ.՝ իսլամական հեղափոխությունից հետո:

Պետրոսյանները հպարտանում են ԱՄՆ ռուսական խավիարի առաքման բացառիկ իրավունքով: Քրիստիան Պետրոսյանը հաճախ ասում է, որ իրանական խավիարը չի համեմատվի ռուսականի հետ. «Իրանում խավիար գնելիս չեք կարող այդքան վստահ լինել որակի առումով»:

1980-ականներից հետո Պետրոսյանների խավիարային ռեստորանները սկսեցին բացվել ԱՄՆ ամբողջ տարածքում՝ Նյու Յորքից մինչև Լոս Անջելես: 1984-ին բացվեց հանրահայտ «Մանհեթեն» ճոխ ռեստորանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---