Բաքվի կենտրոնում բուլդոզերով սկսել են քանդել տունը՝ բնակիչների հետ միասին

Բաքվի կենտրոնում բուլդոզերով սկսել են քանդել տունը՝ բնակիչների հետ միասին

PanARMENIAN.Net - Բաքվի կենտրոնում գտնվող 2-հարկանի տունը քանդում են, թեև բնակիչները չեն ազատել տարածքը: Անմիջապես տան հարևանությամբ սկսել են հիմք փորել, իսկ հետո սկսել են փորել տան տակը ու քանդել են պատի մի մասը:

Ի պատասխան բնակիչների վրդովմունքին՝ շինարարության իրավունքներն ունեցող F&F ընկերության ղեկավար Տամիլա Իբրահիմովան հայտարարել է, թե ունի բոլոր իրավունքներն ու եթե հարկ լինի «բուլդոզերով կքանդի տունը բնակիչների հետ միասին», գրում է Haqqin.az-ը:

Տան անմիջական հարևանությամբ մեծ փոս է փորված, քանդված է տան ճակատամասը:

Ավերակների տակ մնալու հեռանկարից վախեցած բնակիչները դիմել են ԱԻՆ: Բանվորները տեխնիկայի հետ միասին փախել են, իսկ շինարարության վայրում միայն աշղեկն է հայտնվում:

Բնակիչները մտադիր են դատարան դիմել, իսկ Իբրահիմովան նոր խնդիրներով է սպառնում բնակիչներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---