ՄԱԿ. Մանկական մահացությունը ՀՀ-ում 1990-2016թթ. զգալի նվազել է19 հոկտեմբերի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Մանկական մահացության մակադակը ՀՀ-ում 1990-2016թթ. զգալիորեն նվազել է: Այդ են վկայում հոկտեմբերի 19-ին հրապարակված ՄԱԿ տվյալները: Եթե 1990-ին 5 տարեկանից փոքր 1000 երեխայից մահանում էր 50-ը, ապա 2016-ին այդ թիվը նվազել է մինչև 13: 2016-ին 1000 նորածիններից կյանքի առաջին 28 օրում մահացել է 7 երեխա: Ըստ զեկույցի, դիտարկման պատմության ամբողջ ընթացքում 2016-ին աշխարհում գրանցվել է 5 տարեկանից փոքր երեխաների շրջանում մահացության ամենացածր ցուցանիշը՝ 5,6 մլն՝ 1990թ. համեմատ նվազելով 62%-ով, երբ զոհվել էր 5 տարեկանից փոքր 12.7 մլն երեխա: 2016-ին աշխարհում ամեն օր մինչև 5 տարեկան մոտ 15.000 երեխա է մահացել, այդ թվում 7000-ը՝ նորածին: Վերջին 16 տարում մահացածների թվում նորածինների քանակն աճել է՝ 41%-ից հասնելով 46%-ի, ինչև շատ տագնապալի ցուցանիշ է: Ըստ ՄԱԿ տվյալների, մահացության դեպքերի 30 տոկոսում մահվան պատճառ են հանդիսացել բարդությունները հղիության և ծննդաբերության ժամանակ, իսկ թոքաբորբն ու փորլուծությունը հիմնական վարակիչ հիվանդություններն են, որոնցից մահանում են 5 տարեկանից փոքր երեխաները՝ 2016-ին մանկական մահացության դեպքերի 16% և 8%-ը համապատասխանաբար գրանցվել են վերոնշյալ հիվանդություններից: Ըստ ՄԱԿ զեկույցի, մանկական մահացության առավելագույն մակարդակը դիտվում է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ՝ 38%, և Հարավային Ասիայում՝ 39%: Երկրների մասով մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հնդկաստանում՝ 24%, Պակիստանում՝ 10%, Նիգերիայում՝ 9 %, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում՝ 4% և Եթովպիայում՝ 3%; Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |