Երևանի մի շարք հատվածներ հոսանքազրկվել են

Երևանի մի շարք հատվածներ հոսանքազրկվել են

PanARMENIAN.Net - Երևանի մի շարք հատվածներում հոկտեմբերի 19-ի երեկոյան չկանխատեսված հոսանքազրկում է եղել։

Ըստ հասանելի տեղեկատվության, էլէներգիա չի եղել Կենտրոնի, Մոնումենտի, Զեյթունի, Արաբկիրի, Փարաքարի որոշ հատվածներում։ Անջատումը տևել է մոտ կես ժամ, ստույգ պատճառները դեռ հայտնի չեն։

ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ Զեյթունում բարձրավոլտ հոսանքագծի վթար էր և խորհուրդ տվեց դիմել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»։ ԲԷՑ օպերատորը, սակայն, նշեց, որ տվյալ հիմնարկը վթարի հետ կապ չունի՝ պետք է դիմել ՀԷՑ։

ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր հերթին հայտնեց, որ նախարարության խումբն աշխատում է պատճառները պարզելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---