Facebook-ում «Ուշագրավ» բաժին է հայտնվել

Facebook-ում «Ուշագրավ» բաժին է հայտնվել

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի թիմը սկսել է նոր՝ «Ուշագրավ» (Explore Feed) բաժնի գլոբալ ներդրումը:

Նախկինում բաժինը հասանելի էր միայն բջջային սարքերում՝ հիմնական մենյուի միջոցով, իսկ այժմ հայտնվել է նաև համակարգչային տարբերակում:

Վեբ տարբերակում «Ուշագրավ» բաժինը հասանելի կլինի facebook.com/explore հասցեով կամ կողային ձախ պանելի միջոցով՝ Միջոցառումների, Խմբերի, Էջերի և այլ բաժինների կողքին, գրում է Ferra.ru-ն:

«Ուշագրավ» բաժնում ներառված է ընկերությունների և մեդիակայքերի խորհրդատվական բովանդակությունը, որոնց օգտատերը կարող է բաժանորդագրված չլինել: Խորհրդատվությունը կարող է հիմնված լինել օգտատերի նախկինում դիտարկած և հավանած թեմաների, ինչպես նաև վերջինիս ընկերներին հետաքրքրող թեմաների վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---