MEN. Մխիթարյանը Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի

MEN. Մխիթարյանը Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աջակցության կարիքն ունի՝ լավագույն մարզավիճակը վերականգնելու համար: Այդ մասին ասվում է Manchester Evening News-ի հրապարակման մեջ:

Հոկտեմբերի 18-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով ավարտվեց պորտուգալական «Բենֆիկայի» հետ հանդիպումը: Մխիթարյանը փոխարինվեց 90-րդ րոպեին: Հոկտեմբերի 14-ին ոչ ոքի ավարտվեց «Լիվերպուլի» հետ հանդիպումը, որտեղ Մխիթարյանն ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծեց:

Ինչպես գրում է պարբերականը, 2 անհաջող խաղը դեռ ֆուտբոլիստին քննադատելու պատճառ չէ, սակայն սա ազդանշան է, որ նրան հանգիստ է պետք : Ընթացիկ խաղաշրջանը հեշտ չէր Մխիթարյանի համար, նրա վրա, առավել քան մյուսների, ազդեց Փոլ Պոգբայի բացակայությունը:

Նշվում է, որ առաջիկայում ակումբին պետք կլինի Մխիթարյանի աջակցությունը, քանի որ «Լիգայում հայ կիսապաշտպանի պես վտանգավոր ֆուտբոլիստները շատ չեն»: Պարբերականը գրում է, որ լավագույն ելքը կլինի, եթե Մոուրինյոն հանգիստ տա Մխիթարյանին առաջիկա 2 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---