2018-ին Apple-ը կթողարկի iPhone X-ի առավել մատչելի տարբերակները

2018-ին Apple-ը կթողարկի iPhone X-ի առավել մատչելի տարբերակները

PanARMENIAN.Net - 2018-ին Apple-ը կթողարկի iPhone X-ի առավել մատչելի տարբերակները՝ կիրառելով iPhone X-ում ներկառուցված որոշ տեխնոլոգիաներ, այդ թվում TrueDepth տեսախցիկը:

Ըստ Չինաստանում հրապարակված զեկույցի, նորույթների նախնական անվանումներն են՝ Lisbon և Hangzhou: Նոր մոդելը կարժենա 10.000 յենով (90 դոլար) պակաս, քան iPhone X-ը, գրում է iPhones.ru-ն Macotakara-ի վրա հղումով:

Ակնկալվում է, որ 2018-ի սմարթֆոններում կլինի OLED-դիսփլեյ և TrueDepth տեսախցիկ: Դեմքի նույնականացման գործառույթը կփոխարինի Touch ID-ին բոլոր iPhone 2018-ում:

Զեկույցում ասվում է, որ Apple-ը մտահոգված է Չինաստանում իր շուկայական բաժնեմասով: Ընկերությունում կարծում են, որ, առաջարկելով iPhone X գործառույթներն ավելի էժան սմարթֆոնում, կկարողանան վերականգնել դիրքերն այդ երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---