Ղազախստանցի բլոգերի խորհուրդը հայրենակիցներին՝ հաջորդ արձակուրդը ՀՀ-ում անցկացնել

Ղազախստանցի բլոգերի խորհուրդը հայրենակիցներին՝ հաջորդ արձակուրդը ՀՀ-ում անցկացնել

PanARMENIAN.Net - Ղազախստանցիները շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին՝ շատ պահանջված է Վրաստանը, իսկ հարևան Հայաստանը տևական ժամանակ ստվերում է մնացել գրագետ գովազդի բացակայության պատճառով: Այս մասին գրում է հայտնի բլոգեր և ճանապարհորդ Մաքսիմ Գրինկևիչը՝ հորդորելով ղազախստանցի զբոսաշրջիկներին հաջորդ արձակուրդն անպայման Հայաստանում անցկացնել:

«Հեռավոր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները ղազախներից լավ գիտեն, թե ինչ կարելի տեսնել այդ երկրում: Այս աշնանն ինձ բախտ վիճակվեց լինել Հայաստանում՝ այնտեղ տեսնելու շատ բան կա, բացի այդ կան բազում պատճառներ հաջորդ արձակուրդն այդ երկրում անցկացնելու համար: Այդ փոքր երկիրը հարուստ է պատմությամբ և մշակույթով, տեսարժան վայրերով ու խոհանոցով: Իսկ տեղաբնակները միշտ պատրաստ են ներկայացնել երկիրը»,-գրել է Գրինկևիչն իր հոդվածում, որը հրապարակվել է Informburo.kz-ում:

Ըստ նրա, հայերը շատ բարեհամբույր և բարի մարդիկ են՝ միշտ պատրաստ օգնելու:

«Երևանը եվրոպական քաղաք է հիշեցնում, երեկոյան զբոսանքներով, հարմարավետ ռեստորաններով և տարբեր կողմերից հնչող երաժշտությամբ: Չկա ոչ մի քրեական լարվածություն, ոչ մի անսթափ մարդ փողոցներում: Իսկ շուրջբոլորն ուղղակի տարածված է արվեստը՝ կան նույնիսկ հատուկ պուրակներ, որտեղ հավաքվում են երաժիշտներն ու նկարիչները»,-գրում է հեղինակը:

Միևնույն ժամանակ Գրինկևիչը նշում է, որ հայերի հետ խոսակցություններում ավելի լավ է խուսափել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցերից:

Հեղինակը նշում է, որ նույնիսկ անհավատ մարդը չի կարող անտարբեր մնալ գեղատեսիլ վայրերում գտնվող հայկական վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Նա հավելում է, որ եզակի է նաև բնությունը՝ լեռները, խորհրդավոր քարանձավները, և, անշուշտ, ցնցող Սևանը:

Բլոգերն անդրադառնում է նաև հայկական խոհանոցին՝ խորհուրդ տալով անպայման փորձել խորովածը, շատ համեղ դոլման, ինչպես մսով, այնպես էլ պասուց և հնագույն բաղադրատոմսով պատրաաստված ուդոլին, համտեսել սպասը: Նա գրում է նաև հայկական գինիների ու կոնյակի մասին:

«Անպայման այցելելք այդ գեղեցիկ ու հինավուրց երկիրը և անպայման գոհ կմնաք հանգստից: Աշխատեք մեկ շաբաթից ավելի ժամանակ ունենալ, քանի որ տեսարժան վայրերից շատերը հեռու են գտնվում և հարկ է մեքենայով հասնել այնտեղ: Բայց հոգ չէ՝ ճանապարհները լավն են, վարորդները հմուտ, նշանակում է՝ ամեն ինչ կստացվի»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---