Նախարար. ԵՄ հետ համաձայնագրում ՀԱԷԿ-ի փակման մասին խոսք չկա

Նախարար. ԵՄ հետ համաձայնագրում ՀԱԷԿ-ի փակման մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ համաձայնագրում հայկական ատոմակայանի փակման մասին խոսք չկա: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

«Կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին, այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություններ», - ասել է Աշոտ Մանուկյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարն ընդգծել է՝ կառավարության դիրքորոշումն այս հարցում չափազանց հստակ է։

«Ատոմակայանի գործող էներգաբլոկի ռեսուրն անվերջ չէ, կաշխատի այնքան, որքան ռեսուրս կունենա, և այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ շահագործելու համար։ Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկ։ Սա ակնհայտ է և կառավարության դիրքորոշումն է», - նշել է էներգետիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը խնդրահարույց չէ։ «Վստահ եմ, այն կկառուցվի: Բոլորովին այլ հարց է, թե ինչ հզորությամբ: Այս հարցերի պատասխանը կտանք երկու տարվա ընթացքում», - ասել է նախարարը։

Նախարարը հայտնել է նաև, որՀՀ-ում աճել է էլէներգիայի արտադրությունը, արտահանումն ու սպառումը:2017-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---