Խավի. Նեյմարը դեռ Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ուզում է փոխել թիմը

Խավի. Նեյմարը դեռ Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ուզում է փոխել թիմը

PanARMENIAN.Net - Նեյմարը դեռևս Մեսսիի հարսանիքին էր ասել, որ ցանկանում է փոխել թիմը: Այդ մասին հայտարարել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին:

Խավին և Նեյմարը շփվել են Լիոնել Մեսսիի և Անտոնելլա Ռոկուցցոյի հարսանիքին:

«Նեյմարն ինձ ասաց, որ կցանկանար փոխել թիմը: Ես հարցրեցի, թե ինչու, և նա ասաց, որ երջանիկ չի զգում իրեն և կգերադասեր արագ նոր եվրոպական մարտահրավերին հետևել ու տեղափոխվել «ՊՍԺ»,-ասել է Խավին, հայտնում է eurosport-ը Goal-ի վրա հղումով:

Ես նրան ասացի. «Եթե դա է քո վերջնական որոշումը, մենք պետք է հարգենք այն»:

Խավին «Բարսելոնայի» կազմում է խաղացել 1998-2015թթ. որից հետո տեղափոխվել է «Ալ Սաիդ»: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է «ՊՍԺ» 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---