Գիտնականները հորդորել են երիտասարդներին չզիջել տեղը տարեցներին

Գիտնականները հորդորել են երիտասարդներին չզիջել տեղը տարեցներին

PanARMENIAN.Net - Գիտնականները խորհուրդ են տալիս երիտասարդներին տեղը չզիջել տարեց մարդկանց: Նման կոչով է հանդես եկել Մեծ Բրիտանիայի առողջապահության խորհրդական և Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը:

Նա կարծում է, որ մշտապես ստիպելով տարեցներին նստել, մենք նրանց ավելի շատ վնասում ենք՝ չէ, որ նրանք առանց այդ էլ մշտապես նստած են տանը, իսկ նրանց շարժվել է հարկավոր, գրում է Medialeaks.ru-ն The Sun-ի վրա հղումով:

«Ծերացմանը զուգահեռ մեծ կարևորություն է ստանում ակտիվ ապրելակերպը: Եթե ծնողները երկրորդ հարկում են ապրում, պետք չէ նրանց համար վերելակ ապահովել, ավելի լավ է երկրորդ բռնակը տեղադրել: Առավել ևս, հարկ չկա տեղը զիջելու տարեց մարդուն ավտոբուսում կամ գնացքում: Տարեցների համար կանգնելը լավ ֆիզիկական վարժություն է: Պետք է դրդել տատիկներին ու պապիկներին, որ նրանք ինքնուրույն գնան գնումների, աստիճաններով բարձրանան, ոչ թե վերելակից օգտվեն, զբոսնեն, քայլեն և այլն»,-ասել է գիտնականը:

Նույնն է պնդում մեկ այլ բժիշկ՝ Սքարլեթ ՄաքՆալլին, որը Իսթբորնի Գլխավոր շրջանային հիվանդանոցի վիրաբույժ վնասվածքաբանն է: «Տարեցներին հատուկ բազում հիվանդությունները ոչ թե տարիքի պատճառով են զարգանում, այլ անշարժության և ֆիզիկական ակտիվության բացակայության: Որքան շատ ենք վարժություններ անում, այնքան լավ»,-ասել է ՄաքՆիլլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---