Արոնյանի մարզչին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս է շնորհվել

Արոնյանի մարզչին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս է շնորհվել

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսի ընթացքում Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի տիտղոս:

Աշոտ Նադանյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, շախմատային տեսաբան, ով մեծ ներդրում է ունեցել դեբյուտային տեսության մեջ։ Գլունֆելդի պաշտպանությունում նրա անունով է կոչված զարգացման համակարգը։ Նադանյանին է նվիրված Տիբոր Կարիոյի «Հանճարը ետին պլանում» գրքի 6-րդ գլուխը, հայտնում է chess.am-ը։

Որոշում է կայացվել նաև Արարատ Սանթրյանին շնորհել ՖԻԴԵ-ի մարզչի կոչում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---