Մյունխենում դանակով հարձակվել են անցորդների վրա. Կան վիրավորներ

Մյունխենում դանակով հարձակվել են անցորդների վրա. Կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Մյունխենում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա և դանակահարել մի քանիսին: Կասկածյալին հաջողվել է փախչել պատահարի վայրից, ոստիկանությունը որոնում է նրան:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, 4 մարդ վիրավորվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ գերատեսչության, Ռոզենհայմերպլաց շրջանի բնակիչներին կոչ են արել դուրս չգալ տներից: Հրապարակը շրջափակել են ոստիկանները,երկնքում ուղղաթիռ է երևում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---