Բլատեր. Ներկա կլինեմ ԱԱ-2018-ին Պուտինի հրավերով

Բլատեր. Ներկա կլինեմ ԱԱ-2018-ին Պուտինի հրավերով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2018-ի ամռանը կայցելի Ռուսաստան որպես աշխարհի առաջնության հանդիսատես: Նա հավելել է, որ ՌԴ կմեկնի Պուտինի հրավերով:

«Ես առաջնության կմեկնեմ Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հրավերով: Չգիտեմ, թե որքան կմնամ և հատկապես, որ խաղին ներկա կլինեմ՝ բացման թե եզրափակիչ: Քանի որ չեմ կարող ֆուտբոլի ասպարեզում աշխատել և չունեմ ոչ մի առաջադրանք, հնարավոր է, այցս կարճատև լինի»,-ասել է Բլատերը, հայտնում է eurosportը:

Ըստ Sky Sports-ի, Յոզեֆ Բլատերը չի կարող ներկա լինել որևէ մարզադաշտում հրավերով՝ նախկին պաշտոնյան ստիպված է լինելու իր համար տոմս գնել:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) էթիկայի քննչական պալատը կոռուպցիայի մասին գործ է հարուցել կազմակերպության նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերի, ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և նախկին ֆինանսական տնօրեն Մարկուս Քաթների դեմ: Նրանց կասկածում են ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնները խախտելու մեջ` կոռուպցիայի և կաշառակերության, վարքագծի կանոնների խախտման, շահերի բախման, նվերներ ստանալու կամ հանձնելու և այլ արտոնությունների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---