Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում

PanARMENIAN.Net - Համապետական շաբաթօրյակի ընթացքում Երևանի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ:

Հրազդանի կիրճը, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքներ աղբահանվել են և բերվել պատշաճ տեսքի: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, պարկերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---