Իրարանցում Բաքվում. Քաղաքում ՀՀ դրոշի պատկերով մեքենա է շրջում

Իրարանցում Բաքվում. Քաղաքում ՀՀ դրոշի պատկերով մեքենա է շրջում

PanARMENIAN.Net - Բաքվում լուրեր են տարածվել, որ քաղաքում ՀՀ դրոշի պատկերով մեքենա է շրջում: Ճանապարհային ոստիկանությունը հաստատել է փաստը՝ Mercedes մակնիշի 10-UU-550 պետհամարնիշով ավտոմեքենայի վրա ՀՀ դրոշ է պատկերված: Այդ մասին հայտարարել է Ճանապարհային անվտանգության քարոզչության բաժնի ներկայացուցիչ Վագիֆ Ասադովը, գրում է Haqqin.az-ը:

Ըստ Ասադովի, տվյալ ավտոմեքենայի տյունինգն իրականացրել է հայկական ընկերություն: Նա պարզաբանել է, որ մեքենան պատկանում է ոմն Շահին Խանալիևին, որն արտերկրում է բնակվում: Վերջինս հայտնել է, որ մեքենան գնել է Բաքվի ավտոսրահներից մեկում:

Խանալիևը հայտարարել է, թե չգիտեր, որ պատկերվածը ՀՀ դրոշն է, նա պնդել է, որ դա Կոլումբիայի դրոշն է:

«Ես խնդրեցի նրան ուղարկել մեքենայի վրա պատկերված նշանի լուսանկարը, ինչն էլ նա արեց՝ հեաքննությունը ցույց տվեց, որ ավտոմեքենայի տյունինգն իրականացրել է հայկական ընկերություն: Պարզ չէ, թե ինչպես է հայկական դրոշով մեքենան հայտնվել Ադրբեջանում, հավանաբար, բերվել է Վրաստանից: Մենք ասացինք այդ մասին սեփականատիրոջը՝ նա խոստացավ հանել պատկերանշանը »,-ասել է Ասադովը:

Նա հավելել է, որ համապատասխան պետական կառույցները հետաքննում են դեպքը:

Ընթերցեք նաև. Բաքվում հայերին համակրելու կասկածանքով փակվել է «26» սրճարանը

Բաքվում ձերբակալել են «26» սրճարանի վարձակալին. Օբյեկտը կփակվի, գույքը կառգրավվի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---