Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին և վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։

Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։

«Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն և հավելել, որ մարդկությունն աջակցում և մեծարում է հայ ժողովրդին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

2015-ին Լատինական Ամերիկայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Դրանում Թուրքիայի կողմից իրականացվածը մարդկության դեմ գործած հանցագործություն է որակվում։ Խորհրդարանի կազմում են 23 երկրի ու տարածքի՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի,Արուբա կղզու, Կյուրասաո կղզու, Բոլիվիայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կուբայի, Մեքսիկայի, Պերուի, Սալվադորի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Սան Մարտին կղզու, Սուրինամի, Ուրուգվայի, Չիլիի և Էկվադորի խորհրդարանները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---