Նեյմարը 4-րդ ֆուտբոլիստն է, որին դաշտից հեռացրել են և «Բարսելոնայի», և «ՊՍԺ»-ի կազմում

Նեյմարը 4-րդ ֆուտբոլիստն է, որին  դաշտից հեռացրել են և «Բարսելոնայի», և «ՊՍԺ»-ի կազմում

PanARMENIAN.Net - Նեյմարը գոլի հեղինակ է դարձել և առաջին անգամ հեռացվել է դաշտից «ՊՍԺ» կազմում՝ Լիգայի 10-րդ փուլի «Մարսելի» հետ խաղում: Հանդիպման վերջում բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի րոպեում միանգամից 2 դեղին քարտ է ստացել:

Նեյմարը 4-րդ ֆուտբոլիստն է, որին հեռացրել են և «Բարսելոնայի», և «ՊՍԺ»-ի կազմում խաղալիս: Նախկինում այդ կասկածելի նվաճումն արձանագրել էին Ռոնալդինյոն, Տիագո Մոտտեն և Զլատան Իբրահիմովիչը, գրում է eurosport-ը:

Նեյմարը հեռացվել է խաղադաշտից 1:2 հաշվի ժամանակ: Ավելացված ժամանակում փարիզեցիներին պարտությունից փրկել է Էդինսոն Կավանին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---