ՊՆ ղեկավար. Զինկոմիսարիատները կխոշորացվեն

ՊՆ ղեկավար. Զինկոմիսարիատները կխոշորացվեն

PanARMENIAN.Net - Նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ:

«Պաշտպանության մասին» առաջարկվող ՀՀ օրենքով նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին, հայտնում է Aysor.am-ը:

Օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվել է, թե արդյունքում ինչպիսի համակարգային և կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու զինկոմիսարիատներում։

«Պարզ է, որ այստեղ լրջագույն կառուցվածքային փոփոխություններ պիտի լինեն», - նշել է Կորյուն Նահապետյանը։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ արդեն իսկ պատրաստ է զինկոմիսարիատների բարեփուխումների հայեցկարգը։ «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - նշել է պաշտպանության նախարարը։

Վերջինս նաև ընդգծել է, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։

«Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերով նախատեսվում է բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, ապահովել զինծառայողների հասարակական ինտեգրումն, փոխարինել տարկետումների զգալի մասը արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը ԶՈւ նկատմամբ:

Ընթերցեք նաև.ՊՆ. Տարկետում կստանա նա, ով կորոշի՝ բակալավրից հետո պատրաստ է 3 տարի ծառայել՝ որպես սպա

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---