Կանանց սուտը բացահայտելու եղանակը հայտնի է

Կանանց սուտը բացահայտելու եղանակը հայտնի է

PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները բացահայտել են այն 3 բառը, որոնք առավել հաճախ են օգտագործում կանայք, երբ ստում են: Գրավոր խոսքում խաբելու համար կինը հավանականության բարձր տոկոսով կկիրառի «հնարավոր է» մակբայը, «ես» դերանունը և «ջանալ» բայը:

Ընդ որում, կանայք սուտ ասելու համար միջինը 9,2 բառ են օգտագործում 8-ի դիմաց, գրում է Lenta.ru-ն The Times-ի վրա հղումով:

Տղամարդիկ, իրենց հերթին, նույն հանգամանքներում կօգտագործեն «հավանաբար» մակբայն ու «անշուշտ» բառը: Մասնագետները նաև պարզել են, որ կանայք ավելի հաճախ են ստում, քան տղամարդիկ:

Հեղինակները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով բջջային հավելվածի վիճակագրությունը, որտեղ էքսպերիմենտի 1703 մասնակից գնահատել է այս կամ այն արտահայտության ճշմարիտ լինելը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---