Ոստիկանությունն առաջարկում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել

Ոստիկանությունն առաջարկում է ԴՆԹ քարտադարաններ ստեղծել

PanARMENIAN.Net - «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը թույլատրել հաշվառել և վարել ԴՆԹ քարտադարաններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ ։

«Մատնադրոշմային հաշվառման համակարգը, որը նույնականացման հիմնական միջոցն է, այլևս բավարար չէ ծանր և առանձնապես ծանր հանգացործություն արած մարդկանց բացահայտման համար, քանի որ, նույնիսկ հասարակ ձեռնոց օգտագործելով, հասարակ անձինք կարող են մատնահետքեր չթողնել, իսկ դիակներից ոչ միշտ է հնարավոր լինում մատնահետք վերցնել», - ասել է Վարդան Եղիազարյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հիմնական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկել է հստակեցնել, թե որն է լինելու այն նպատակը, որին հասնելու միակ ճանապարհը ԴՆԹ բնութագրերի հաշվառման իրականացումն է։ «Պետք է հստակ ձևակերպել նպատակը, որ անձնական տվյալների պաշտպանության հետ հակասություն չլինի», - նշել է Կորյուն Նահապետյանը։

Ի պատասխան հարցով հիմնական զեկուցող Վարդան Եղիազարյանն ասել է, որ առաջարկվող փոփոխություններում որոշակի ճշգրտումներ և լրամշակումներ կլինեն, ինչը թույլ կտա խուսափել անձնական տվյալների պաշտպանությունը խախտելուց։

Հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծը, որը կընդգրկվի հոկտեմբերի 24-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---