Բրիտանիան խնդրել է ՄԱԿ-ին «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով23 հոկտեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ՝ խնդրելով «հղի կին» արտահայտությունը փոխարինել «հղի մարդ» եզրույթով՝ պաշտպանելու համար տրանսգենդերների իրավունքները: Այդ մասին երկրի ԱԳՆ վրա հղումով հայտնել է The Times-ը: Փոփոխություններ պետք է մտցվեն 1976-ին Մեծ Բրիտանիայի ստորագրած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում: Փաստաթղթում ասվում է, որ «հղի կինը» հատուկ պաշտպանության տակ պետք է լինի և չի կարող մահապատժի ենթարկվել: Մեծ Բրիտանիան դեմ է այդ եզրույթին, քանի որ այն բացառում է «տրանսգենդերներին, որոնք ևս հղի կարող են լինել», գրում է Lenta.ru-ն: Մինչդեռ գրող Սարա Դիտումն այն անվանել է «վիրավորական, քանի որ զրկում է կնոջն իրեն կին անվանելու իրավունքից՝ մոլեռանդ կոչվելու մտավախությունից ելնելով»: Հունվարին բրիտանահպատակ Հայդեն Քրոսը, որը փոխել էր սեռը՝ տղամարդ դառնալով, հայտարարեց իր հղիության մասին, դառնալով առաջին հղի տղամարդը երկրում: Նա որոշել էր փոխել սեռը 17 տարեկանում և 3 տարի ընդունել է անհրաժեշտ հորմոնալ հաբերը և անձնագիր է ստացել, որտեղ նշված էր նրա նոր գենդերային պատկանելությունը: Սակայն հետո Քրոսը որոշել էր արգելակել սեռի փոփոխման գործընթացը, քանի որ գիտակցեց, որ ուզում է երեխա ունենալ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |