Մբապեն՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Մբապեն՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Քիլիան Մբապեն արժանացել է Golden Boy-2017 մրցանակին, որը հանձնվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին:

Մբապեն Եվրոպայի մարզական ԶԼՄն-ների հարցումներում առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսից և «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեից, որոնք ՊՍԺ հարձակվողի հետ հավակնորդների թվում էին, գրում է Ռ-Սպորտը Tuttosport-ի վրա հղումով:

Սեպտեմբերին հայտարարվել էր 24 ֆուտբոլիստի անուն, որոնք հավակնում էին Golden Boy-2017 մրցանակին:

Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» վարձակալության իրավունքով, որի ժամկետը սպառվում է 2018-ի հունիսի 30-ին: Ըստ ԶԼՄ-ների, եթե Մբապեն տեղափոխվի, «Մոնակոն» 180 մլն եվրո կստանա:

Նախորդ խաղաշրջանում Մբապեն 44 խաղի է մասնակցել, 26 գոլ է խփել և դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: Ընթացիկ խաղաշրջանում նա 11 խաղի է մասնակցել՝ 9-ը «Պարի Սեն Ժերմենի» կազմում և 2-ը՝ «Մոնակոյի», և 4 գոլի հեղինակ է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---