Երևանցի երաժիշտների մասին ֆիլմը մրցանակ է ստացել Նյու Յորքում

Երևանցի երաժիշտների մասին ֆիլմը մրցանակ է ստացել Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացել է ռուսալեզու փաստագրական ֆիլմերի RusDocFilmFest փառատոնի մրցանակաբաշխությունը:

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի ռուս-հայկական «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» կինոժապավենը դիպլոմ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Նոր կյանք» պարբերականի խմբագիր Մարինա Ադամովիչը, որը նաև միջոցառման համադրողն էր:

Գրան պրին ստացել է Բորիս Նեմցովի մասին «Չափից ազատ մարդը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Միխայիլ Ֆիշմանը և Վերա Կրիչևսկայան:

RusDocFilmFest10-րդ փառատոնում ցուցադրվել է 20 կինոֆիլմ, նկարահանված Հայաստանի, Լեհաստանի, Իսրայելի, Շվեդիայի, ԱՄՆ և ՌԴ ռեժիսորների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը:

Ֆիլմը պատմում է 6 երաժշտի մասին. դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի, երգիչ Ֆորշի, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի, երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանի, ջազմեն, դաշնակահար Մալխասի (Լևոն Մալխասյանը), թառահար Միքայել Ոսկանյանի մասին: Նրանց աչքերով և նրանց երաժշտության ուղեկցությամբ է ներկայացվում Երևանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---