Մոսկվայում դանակահարել են «Էխո Մոսկվիի» լրագրողին

Մոսկվայում դանակահարել են «Էխո Մոսկվիի» լրագրողին

PanARMENIAN.Net - Մոսկվայում «Էխո Մոսկվի» ռադիոկայան ներխուժած անհայտ անձը դանակահարել է գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին: Այդ մասին հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

Հանցագործը հարվածել է լրագրողի պարանոցին: Նա ձերբակալվել է:

Ըստ բժիշկների, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա հոսպիտալացվել է:

ՌԴ Գլխավոր դատախազությունն աղաղակող է համարել հարձակումը լրագրողի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---