«Հայ հերոս Միկին». «Մանչեսթեր Յունայթեդը» ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին

«Հայ հերոս Միկին». «Մանչեսթեր Յունայթեդը» ֆիլմ է նկարահանում Մխիթարյանի մասին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» փաստագրական ֆիլմ կթողարկի Հայաստանի հավաքականի և ՄՅՈւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, հայտնում, է ակումբի մամուլի ծառայությունը:

60-րոպեանոց ֆիլմը, որը կոչվելու է «Հայ հերոս Միկին», կպատմի Մխիթարյանի անցած ուղու մասին՝ Հայաստանում բակային ֆուտբոլից մինչև բարձրակարգ ակումբ, նրա պրոֆեսիոնալ կարիերայի և անգլիական ակումբում խաղերի մասին, ինչպես նաև երիտասարդ տարիքում հոր ողբերգական մահվան մասին, որը տառապում էր ուղեղի քաղցկեղով:

Ֆիլմը, որը նկարահանել է ֆուտբոլային ակումբի հեռուստաթիմը, կցուցադրվի «Մանչեսթեր Յունաթեդի» ալիքում:

2017-ի հունիսին հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում սկսում է Հենրիխ Մխիթարյանի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---