Զեկույց. Դատական համակարգն Ադրբեջանում ավելի անկախ է, քան Հայաստանում

Զեկույց. Դատական համակարգն Ադրբեջանում ավելի անկախ է, քան Հայաստանում

PanARMENIAN.Net - Համաձայն World Economic Forum-ի Գլոբալ մրցունակության վարկանիշի տվյալների, Հայաստանը 96-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում դատական համակարգի անկախությամբ:

Կազմակերպությունը երկրների դատական անկախությունը գնահատում է 1-7 բալային համակարգով, որտեղ 7-ն՝ առավել անկախ, 1-ն առավել ոչ անկախ ցուցանիշն է:

Հայաստանի դատական անկախության ինդեքսը կազմում է 3.3։ Ընդ որում, մեզ հետ միասին նույն ինդեքսն ունեն Մալին, Բանգլադեշը և Լիբերիան: Նշված երկրներից մեկ սանդղակով առաջ են հետամնաց աֆրիկյան երկրներ Ուգանդան և Զամբիան:

Հարևան Ադրբեջանի դատական համակարգն անհամեմատ անկախ է Հայաստանինից, այն 4.4 ինդեքով 50-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում:

Վրաստանը 3.6 ցուցանիշով 87-րդ տեղում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---