Բաբայան. Ադրբեջանի պահվածքի վրա զարմանալու կարիք չկա

Բաբայան. Ադրբեջանի պահվածքի վրա զարմանալու կարիք չկա

PanARMENIAN.Net - Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից ընդամենը օրեր անց Ադրբեջանը շփման գծում խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով Spike տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ ու ականանետեր:

PAN-ի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Արդրբեջանի այս պահվածքի վրա զարմանալու կարիք չկա, «այս պետության էությունը ահաբեկչական է»:

Նրա խոսքերով՝ հակառակորդի ակտիվացումը շփման գծում ևս մեկ լրացուցիչ հարված է առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացին: «Անհրաժեշտ է շատ արագ սկսել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունների իրականացումը»,- ասաց նա:

Ժնևյան հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ալիևի հետ պայմանավորվել են առաջնագծում լարվածությունը թուլացնելու և զոհերից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել: «Պետք է ասեմ՝ և Ադրբեջանի նախագահը, և ես դրանում խորապես շահագրգռված ենք»,-ասել էր նախագահը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---